Սեքսոլոգիա
Սեքսուալ լեգենդներ
Հայտնի է, որ յուրաքանչյուր հասարակություն ունի իր իսկ ավանդույթներից և մտակաղապարներից ծնված լեգենդներ: Տրվելով այդ լեգենդներին տղամարդիկ իրենց սեռականության հանդեպ ձևավորում են այնպիսի սպասումներ, որոնք, ավաղ, չեն համապատասխանում իրականությանը, որոնք էլ հետագայում կարող են տարբեր սեռական խանգարումների պատճառ հանդիսանալ:
Հայկական իրականության մեջ ամենատարածված լեգենդներից մեկը այն է, որ կնոջը սեռական հաճույք պարգևելու մենաշնորհը պատկանում է տղամարդուն: Մինչդեռ գիտական փաստարկները վկայում են, որ սեռական հաճույք վերապրելու կնոջ կարողությունը մեծապես կախված է հենց իրենից՝ կնոջից: Այսպես, եթե կինը ունի որևէ ներանձնային կոնֆլիկտ, փսիխոսեքսուալ զարգացման շեղում, սեքսուալ “ես”-ի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նյարդային, հորմոնալ հիվանդություններ, տեղային բորբոքային երևույթներ, ապա ոչ մի տղամարդ, նույնիսկ սեքսուալ ուժեղ տիպի, ի վիճակի չէ այդ կնոջը սեռական հաճույք պատճառել:
Եթե կինը մասնագիտական /սեքսոլոգիական ռեաբիլիտացիա/ բժշկական օգնության շնորհիվ վերականգնում է զգայունությունը, գրգռունակությունը կամ հեշտանք ապրելու կարողությունը, ապա այս դեպքում անինքնավստահ և ինքնաքննադատման հակում ունեցող տղամարդկանց համակում են մտավախություններ ու կասկածներ՝ կապված կնոջ հավատարմության հետ. “եթե նա գիտի արդեն ինչ է սեռական հաճույքը, ապա ինչ կլինի, եթե ես մի օր չկարողանամ բավարարել նրան “: Ահա սա էլ հաջորդ, ոչ պակաս տարածում գտած լեգենդն է: Ամուսինը ընկնում է կեղեքումների գիրկը, երբեմն նույնիսկ հայտնվում է դեպրեսիայի մեջ: Այս լեգենդի զոհն են դառնում հազարավոր մարդիկ, մինչդեռ իրականում ճիշտ հակառակն է. կինը, որ սեռապես բավարարված է, երբեք չի մտածի զուգընկերոջը փոխելու մասին: Եվ եթե չլինեն տղամարդու նմանատիպ մտավախությունները, ամուսինները կապրեն երջանիկ սեռական և առօրյա կյանքով:
Տղամարդիկ հպարտանում են իրենց սեռական օրգանի չափի և պնդության աստիճանով, քանի որ տարածված է այն կարծիքը, որ տղամարդու սեռական օրգանի չափը և ձգվածության աստիճանը կնոջը սեռապես բավարարելու և որպես տղամարդ ռեալիզացվելու միակ կարևոր չափանիշն է: Սակայն ի հակառակ վերը նշվածի, բազում կանայք սեռական հարաբերության ժամանակ ամենաքիչը կարևորում են հենց բուն սեռական ակտը, այդ կանանց համար ավելի մեծ նշանակություն ունի սիրային նախերգանքը, տղամարդու հուզական էքսպրեսիվությունը, ուշադրությունը, և ընդհանրապես առօրյա վերաբերմունքը հանդեպ կինը: Եվ իրոք, գիտականորեն ապացուցված է, որ կնոջ սեռականությունը մեծապես պայմանավորված է հոգեբանական գործոններով, քան ֆիզիկական պարամետրերով (սեռական անդամի չափ, պնդություն, սեռական հարաբերության տևողություն): Ցավալի է, բայց փաստ նաև այն հանգամանքը, որ կանայք իրենց սեռական գրավչությունը կապում են տղամարդու իրենց հանդեպ դրսևորած հետաքրքրության հետ, եթե ամուսնու կողմից նվազում են անցյալում եղած սեռական ցանկության նշանները, այդ կինը ընկնում է խոր վշտի գիրկը “ես այլևս դադարել եմ նրան որպես կին հրապուրել, և կորցրել եմ իմ երբեմնի գրավչությունը և գեղեցկությունը, հիմա նա ամենայն հավանականությամբ գտել է երիտասարդ սիրուհի”: Իսկ իրականում տղամարդու սեռական ցանկության նվազումը այս դեպքում հնարավոր է բացարձակ կապ չունենալ կնոջ գրավչության հետ, այլ բխում է հենց իր՝ տղամարդու սոցիալական, հեգեբանական կամ մի գուցե նաև կենսաբանական խնդիրների հետ: Եվ եթե տղամարդը ժամանակին վերականգնի իր սեռական ցանկությունը, չի խորանա նաև նրանց միջև առաջացող միջանձնային անդունդի սպառնանքը: Մինչդեռ կա հոգեբանական ֆենոմեն, այն է՝ կնոջ կողմից կպչուն բնույթի մտավախությունները իրականացվում են տղամարդու կողմից:
Վերջապես տղամարդիկ ռոբոտներ չեն, իսկ սեռական ակտը մեխանիկական գործընթաց և հնարավոր է նրա մոտ էլ պարբերաբար չլինի սեռական ցանկություն, կամ այնպես պատահի, որ չգոհացնի կնոջը, դա միանգամայն բնական է և հատկանշական է բոլոր տղամարդկանց:
Ինչ վերաբերվում է տարիքային փոփոխություններին, տարածված է այն կարծիքը, որ տարիքի հետ տղամարդը կորցնում է պոտենցիան, իրականում պարզապես նվազում է սեռական ցանկությունը, երիտասարդ հասակի հետ համեմատած ոչ այնքան հաճախակի է առաջանում սեռական պահանջը: Կարևոր է դառնում ոչ թե սեռական հարաբերությունների քանակը, այլ բովանդակությունը, մինչդեռ էրեկցիայի հետ կապված որևէ խնդիր առաջանում են ավելի ուշ տարիքում, եթե իհարկե բացակայում են այլ հիվանդությունները:
Ուստի տղամարդկանց խորհուրդ է տրվում հետևել իրենց առողջությանը, հետևել առողջ ապրելակերպի սկզբունքներին, չչարաշահել ալկոհոլը և նիկոտինը և անպայման տեղեկանալ տղամարդու սեռականության շուրջ պտտվող լեգենդների հիվանդագին ազդեցությունների մասին:
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն